top of page

Քեթի Փերին բացել է գաղտնիքը, որն օգնել է իրեն 400 մլն դոլար վաստակել

  • Apr 23, 2025
  • 1 min read

Մեկ տարուց էլ պակաս ժամանակաընթացքում Քեթի Փերին թողարկել է ալբոմ, մասնակցել է փոխնախագահ Քամալա Հարիսի քարոզարշավին եւ թռել է տիեզերք։

Հիմա փոփ-աստղը, որի կարողությունը գնահատվում է 400 մլն դոլար, չի պատրաստվում թուլացնել թափը։


«Ես միշտ բաց եմ եւ ասում եմ. «Ինչո՞ւ ոչ» եւ «Եկեք պարզապես փորձենք»,- ասել է նա Associated Press-ին։

Երգչուհին բացահայտել է իր հաջողության գաղտնիքը. ամեն բան սկսվում է մտքից։ «Ձեր մտքերի ուժը անհավանական է, որովհետեւ ամեն բան սկսվում է մտքից։ Ես միտք հղացա. «Ուզում եմ մեկնել շրջագայության»։ «Եվ ահա մենք այստեղ ենք»,- ասել է նա։

Փորձերի հանդեպ այս բացությամբ էլ գալիս է այն ընկալումը, որ յուրաքանչյուր նախաձեռնություն չէ, որ հաղթանակ կլինի։

Նրա սեպտեմբերյան 143 ալբոմը ենթարկվեց խիստ քննադատության, եւ միաժամանակ նրան քննադատեցին բարդ վիճակում գտնվող պրոդյուսեր Դոկտոր Լյուկի հետ վերամիավորվելու համար։

Այնպիսի հանրահայտ դեմքեր, ինչպիսին են Օլիվիա Մանը եւ Էմիլի Ռատակովսկին, քննադատեցին ռեսուրսների օգտագործումը տիեզերական թռիչքներում՝ դա ավելորդություն անվանելով։ Եվ Հարիսն էլ վերջնարդյունքում պարտվեց Դոնալդ Թրամփին նախագահական ընտրություններում։

Սակայն Փերիի փառքի մասշտաբը նրա 2008թ. բեկումնային «I Kissed a Girl» հիթի թողարկման պահից բացատրվում է անհաջողություններից հետո վեր բարձրանալու նրա պատրաստակամությամբ։

«Ես կարող եմ վերահսկել այն, ինչ կարող եմ վերահսկել»,- ասել է նա։

Վերջին 15 տարիներին այդ մանտրան կատարելագործվել է տրանսցենդենտալ մեդիտացիայի նրա պրակտիկայի շնորհիվ։ «Դա փոխեց իմ կյանքը։ Եվ ես մեկնեցի երկար ներքին տիեզերական ճամփորդության, որպեսզի քանդեմ որոշ լարեր, պատասխանեմ որոշ հարցերի, դառնամ ավելի երկրային, գտնեմ ուժ իմ ներսում»,- ասել է նա։

1/2859
bottom of page