top of page

ԵՄ-ն պատժամիջոցների 17-րդ փաթեթն է պատրաստում Ռուսաստանի դեմ

  • Writer: Ani
    Ani
  • Mar 28
  • 1 min read

Եվրամիությունը նոր՝ պատժամիջոցների 17-րդ փաթեթն է պատրաստում Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտնել է EUobserver-ը՝ վկայակոչելով դիվանագետներին։

Աշխատանքները «սկսվել են, բայց դեռ շատ վաղ փուլում են», - ասել է աղբյուրներից մեկը: Մեկ այլ զրուցակցի խոսքով՝ կողմերը «առաջարկների են սպասում» Եվրահանձնաժողովից։ Երրորդ դիվանագետը նշել է, որ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը  և ԵՀ-ն աշխատում են փաթեթի վրա:«Առաջարկները հավանաբար կներկայացվեն ամառվա սկզբին»,- նշել է նա։

Չորրորդ դիվանագիտական ​​աղբյուրը, խոսելով ժամկետների վերաբերյալ, ասել է. «Այս պահին դա չափազանց ենթադրական է: Մենք պետք է տեսնենք, թե ինչպես կզարգանան բանակցությունները ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»:

Մարտի 26-ին ԵՄ մշտական ​​ներկայացուցիչները համաձայնության են եկել նաև ռուսական պարարտանյութերի ներմուծման համար պատժիչ մաքսատուրքեր սահմանելու հարցի շուրջ «բանակցային մանդատի» շուրջ։ 

1/2460
bottom of page