top of page

Երևանում «Volkswagen ID4»-ը բախվել է բազալտե եզրաքարերին, կոտրել ծառեր, հետո հայտնվել կանաչ գոտում

Mar 28, 2025
1 min read

Երեկ՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։05-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Ալեքսան Մ․-ն իր վարած «Volkswagen ID4» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայից դեպի Բաբաջանյան փողոց ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, կոտրել ու վնասել մի քանի ծառ և հայտնվել կանաչ գոտում։Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

1/2967
bottom of page