top of page

59-ամյա տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվել է 1 կիլոգրամ թմրանյութ

Mar 19, 2025
1 min read

ՆԳՆ-ից հայտնում են․

«Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդն ապօրինի ձեռք է բերում, օգտագործում և տանը պահում է թմրանյութ:

Մարտի 12-ին տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն, որտեղ ընդունեց, որ տանը պահում է մեծ քանակի թմրանյութ և պատրաստ է այն ներկայացնել:

Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 59-ամյա տղամարդու տան տարբեր հատվածներից հայտնաբերվել է ընդհանուր մոտ մեկ կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգված, կանեփի սերմ և կանեփի ցողուններ:

Նախաքննությունը շարունակվում է»:


1/2967
bottom of page