ՏԱԳՆԱՊԱԼԻ ԼՈՒՐԵՐ՝ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
- Ani

- Feb 23
- 1 min read

Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապ Ֆրանցիսկոսը գիտակցության մեջ է, նրա առողջական վիճակի վերաբերյալ բժիշկները ներկայում զգուշավոր կանխատեսում են տալիս, հայտարարել Է Վատիկանի մամուլի ծառայությունը: «Արյան անալիզները հայտնաբերել են թրոմբոցիտների քանակի նվազում, որն առաջացել է սակավարյունությունից, ինչը պահանջում էր արյան փոխներարկում», - ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հռոմի պապը, ամենայն հավանականությամբ, առնվազն հաջորդ ամբողջ շաբաթը կմնա հիվանդանոցում: Բժիշկներն զգուշացնում են, որ Ֆրանցիսկոսը դեռ հեռու է ապաքինվելուց՝ միաժամանակ հայտարարելով, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Փետրվարի 22-ին Ֆրանցիսկոս պապը շնչառական նոպա է ունեցել։
Փետրվարի 14-ին, ընդունելության ավարտից հետո, 88-ամյա Ֆրանցիսկոս պապն ուղևորվել է Հռոմի Gemelli կլինիկա՝ հետազոտվելու և հիվանդանոցային պայմաններում բուժումը շարունակելու համար: Նրա մասնակցությամբ միջոցառումները չեղարկվել են։ Ավելի ուշ կատարված բժշկական հետազոտություններն ախտորոշել են սկսվող երկկողմանի թոքաբորբ։




















