Թրամփը հայտնել է, որ Պուտինը կգա Թուրքիա, եթե ինքն այնտեղ լինի. Էրդողան
- Ani

- Jun 26
- 1 min read

«Ե՛վ Ուկրաինան, եւ՛ Ռուսաստանը բազմիցս ցույցեն տվել, որ վստահում են մեզ։ Ստամբուլում տեղիունեցած բանակցությունները բացեցինխաղաղության դուռը»,- Հաագայում ՆԱՏՕգագաթաժողովից վերադառնալուց հետոլրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ ՌեջեփԹայիփ Էրդողանը, հաղորդել է CNN Turk-ը։
«Մենք գիտենք, որ այս ոլորտում կան զարգացումներ, որոնք նեղացնում են դիվանագիտության ոլորտը, բայց նույնիսկ եթե խաղաղության փոքր հույս կա, մենք կձգտենք դրան։ Ավելին, մեր կարծիքով՝ ուկրաինա-ռուսական պատերազմում խաղաղության փոքր հույսից ավելին կա։ Մենք կաշխատենք կողմերին կրկին մերձեցնելու ուղղությամբ... Մեր վերջնական նպատակն առաջնորդների մակարդակով հանդիպում անցկացնելն է… եւ երկար սպասված խաղաղությունը կառուցելը։ Մենք նաեւ ԱՄՆ նախագահ Թրամփին տեղեկացրինք այս մասին մեր հանդիպման ժամանակ։ «Եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գա Ստամբուլ կամ Անկարա՝ լուծման համար, ես էլ կգամ Ստամբուլ կամ Անկարա»,- ասել է նա։ «Մենք կանցկացնենք անհրաժեշտ հանդիպումները եւ հուսով ենք՝ կհանդիպենք որքան հնարավոր է շուտ»,- ավելացրել է Էրդողանը։




















