top of page

Ձերբակալվել են պահնորդական ծառայողներ, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում Վանեցյանին

  • Writer: Ani
    Ani
  • Jun 12
  • 1 min read

ree

Քրեական ոստիկանությունը նորից նույն կեղծ պատրվակով, ապօրինի զենք կրելու սուտ կասկածանքով ձերբակալել է պահնորդական ծառայողների, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին: Այս մասին գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Հիմա ի՞նչ, հիմա էլ նո՞ր ոստիկանապետին պիտի մի քանի անգամ բացատրենք, որ այդ տղաների մոտ ապօրինի ոչինչ չկա, ոչ զենք եւ ոչ էլ այլ որեւէ բան:

Նոր ոստիկանապետին առաջարկում եմ մտածել այն մասին, որ մի օր իրեն էլ Նիկոլը դուրս կշպրտի ծառայությունից ու ինքն էլ նախկինի նման կփախնի ԱՄՆ»,– գրել է նա։

1/2443
bottom of page