top of page

Եվրոպական քաղաքական համայնքը քաղաքական երկխոսության եզակի հարթակ է դարձել. Արարատ Միրզոյան

  • Writer: Ani
    Ani
  • 4 hours ago
  • 1 min read

ՀՀ արտգործնախարար արարատ Միրզոյանը X սոցիալական ցանցում հանրությանը հաղորդակից է դարձրել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում վերջերս անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի վերաբերյալ իր տպավորություններով։

«Եվրոպական քաղաքական համայնքը եզակի հարթակ է դարձել՝ քաղաքական երկխոսությունը և փոխգործակցությունը խթանելու համար՝ ուղղված խաղաղության արդյունավետ լուծումներ գտնելուն, մեր անմիջական և ավելի լայն հարևանության անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը: Այդ փոխըմբռնումն ընկած է Հայաստանի ակտիվ ներգրավվածության և նախաձեռնությունների հիմքում, այս անգամ՝ Տիրանայում», -գրել է նա:

bottom of page