top of page

Երևանում փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված ավտոմեքենաները

  • Writer: Ani
    Ani
  • May 6
  • 1 min read

Մայիսի 5-ին, ժամը 17։56-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցումների, անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների դուրս բերման աշխատանքներ, ինչպես նաև աջակցել ջրահեռացման և խցանված անձրևատարերի մաքրման աշխատանքներին։

Խնդրահարույց հատվածներում ջրահեռացումը կարգավորվել է։

1/2104
bottom of page