44-օրյա պատերազմում չէինք պարտվի, եթե Հայաստանի Հանրապետությունը բարեխիղճ ու պատասխանատու ղեկավարություն ունենար․ Արտակ Զաքարյան
- Ani

- Jan 28
- 1 min read

«Մեր բանակի երկու երրորդը չի մասնակցել 44-օրյա պատերազմին, պատերազմի ամբողջ բեռը հիմնականում եղել է Արցախի ՊԲ վրա», - Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։
Նա հավելեց՝ պատերազմի ժամանակ չեն օգտագործվել նաև սպառազինության շատ տեսակներ․
«Սպառազինության շատ տեսակներ ոչ միայն չեն օգտագործվել, այլ նաև իշխանությունների անփույթ, որոշ դեպքերում՝ դիտավորյալ, որոշ դեպքերում՝ անպատաասխանատու վերաբերմունքի պատճառով՝ հենց պատերազմի առաջին օրը խոցվել են մշտական տեղակայման վայրերում՝ առանց մարտակարգի անցնելու»։
Արտակ Զաքարյանն ընդգծեց նաև՝ 44-օրյա պատերազմում չէինք պարտվի, եթե Հայաստանի Հանրապետությունը բարեխիղճ ու պատասխանատու ղեկավարություն ունենար։




















