top of page

Գազամատակարարման պլանային դադարեցում Դիլիջանի որոշ հասցեներում, Կողբ բնակավայրում՝ ապրիլի 22-ին

  • Writer: Ani
    Ani
  • Apr 18
  • 1 min read

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 22-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շահումյան, Հովսեփյան, Գայի փողոցների գազասպառողների, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի, «Գոշգազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի «Ուսումնարան» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: 

Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Telegram-ի ալիքին՝  https://t.me/gazpromarmenianotice։

1/2091
bottom of page