top of page

ԱԼԻԵՒԸ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ «ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆ ԵՒ ԿԱՊՐԵՆ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Աշխարհ

ԱԼԻԵՒԸ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ «ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆ ԵՒ ԿԱՊՐԵՆ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Hraparak 30 Սեպտեմբեր 2024 | 15:12


«Ադրբեջանի ժողովուրդը 20-րդ դարում ենթարկվել է բռնագաղթի երեք ալիքների. առաջինը տեղի է ունեցել 1918 թվականին, երկրորդը՝ 1940-1950-ական թվականներին, իսկ երրորդը՝ 1980-ականների վերջին՝ 1990-ականների սկզբին։ Որոշ ժամանակ անց՝ երկու տեղահանություններից հետո, ադրբեջանցի ժողովուրդը վերադարձավ իր պապենական հողերը, այսինքն՝ եթե ոչ բոլորը, ապա մեծ մասը վերադարձավ։ 



Սա մեզ իրավացիորեն վստահություն է տալիս, որ էթնիկ զտումների երրորդ ալիքի ենթարկված արևմտյան ադրբեջանցիները կվերադառնան իրենց նախնիների հողերը»։


Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվի կենտրոնում ադրբեջանցի հայտնի աշուղ Ալասքյարի հուշարձանի բացման արարողության ժամանակ, փոխանցում են տղի ԶԼՄ-ները:

«Ղարաբաղի և արևելյան Զանգեզուրի մեր հայրենակիցները, որոնք երբեք չեն տեսել այս հողերը, ոգևորությամբ և անհամբերությամբ են սպասում վերադարձի այդ օրվան՝ անհամբեր սպասելով Մեծ վերադարձի ծրագրի իրականացմանը»,- նշել է Ալիևը՝ հայտարարելով, որ 2018 թվականից այդ ծրագիրը, փաստորեն, արդեն իրականացվում է։ 


«Ղարաբաղցիները, ովքեր երբեք չեն ապրել այդ հողերի վրա, այլ ապրել են այնտեղ վերադառնալու ցանկությամբ, այսօր վերադառնում են Ղարաբաղ։ Համոզված եմ, որ նույն պատկերը կտեսնենք նաև Արևմտյան Ադրբեջան վերադառնալու ժամանակ»,- հավելել է Ադրբեջանի նախագահը՝ ակնարկելով ԽՍՀՄ օրոք Հայաստանում ապրող ադրբեջանցիների մասին։



1/1977
bottom of page