top of page

Միացյալ Նահանգները և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել

May 13, 2025
1 min read

ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան տնտեսական ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել։ Համաձայնագիրը նախատեսում է ընդլայնել երկրների միջև համագործակցությունը էներգետիկայի, պաշտպանության, հանքարդյունաբերության, տիեզերքի և առողջապահության ոլորտներում։

Ստորագրման արարողությունը հեռարձակվել է Սաուդյան Արաբիայի պետական ​​հեռուստատեսությամբ։

Տնտեսական ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրել են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով պետական այցով գտնվում է Սաուդյան Արաբիայում։

1/2967
bottom of page