Search
Ադրբեջանցիներն Ացախի Վանք գյուղում ոչնչացրել են հուշարձան, խաչքար ու զոհերի պատկերաքանդակներով հուշապատը․ Լուսանկարներ
- Ani
- 15 hours ago
- 1 min read
Օկուպացված Արցախում ադրբեջանական ավերածությունները շարունակվում են։ Այս անգամ հուշարձան ու խաչքար են ոչնչացրել Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։«Բարբարոս Ադրբեջանի հակահայ, հակամշակույթ ավերիչ քաղաքականությունն անարգել շարունակվում է Արցախում։ Անխնա ոչնչացվում է ամեն ինչ, ինչ հայկական է։ Քոչվորներն ավերել են Մարտակերտի շրջանի Վանք գյուղի 1941-45թթ հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարն ու զոհված ազատամարտիկների պատկերաքանդակներով հուշապատը», - գրված է «Artsakh Monuments» ֆեյսբուքյան էջում։