top of page

Կրակոց՝ Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում. կա վիրավոր

  • Writer: Ani
    Ani
  • Mar 8
  • 1 min read

ree

Մարտի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Օդամղիչ հրացանով» կատարված կրակոցի հետադարձի հետևանքով «Ձախ ակնակապճի շրջանի ծակած վերք, օտար մարմին» ախտորոշմամբ «Գավառ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա, հաղորդում է Shamshyan.com-ը:

Օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 14-ամյա Է․ Ս․-ն է:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12։50-ի սահմաններում, նշված գյուղի միջնակարգ դպրոցում ռազմագիտության դասաժամին Գեղարքունիքի մարզի բնակիչ 14-ամյա Ա․ Ի․-ն օդամղիչ հրացանից կրակել է, որի կոտորակը հարվածել է պատին և հետ է անդրադարձել՝ դիպչելով Է. Ս․-ի ձախ աչքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

1/2463
bottom of page