top of page

Պահանջում ենք փրկել Ռուբեն Վարդանյանի կյանքը և պաշտպանել հայ գերիներին. «Կարմիր խաչ»-ի մոտ ակցիա տեղի կունենա

  • Writer: Ani
    Ani
  • Mar 1
  • 1 min read

ree

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալություն ու «Արցախ Միություն» ՀԿ-ները երկուշաբթի՝ ժամը 13:00-ին, հրավիրում են բոլորին միանալու ակցիային՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի մոտ․

«Պահանջում ենք փրկել Ռուբեն Վարդանյանի կյանքը և պաշտպանել հայ գերիներին»։

«28 հասարակական կազմակերպություններ ստորագրել են բաց նամակ ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին:

Ակցիայի ժամանակ նամակը պաշտոնապես հանձնվելու է ԿԽՄԿ երևանյան գրասենյակին:

Կկազմակերպվի բողոքի խաղաղ ցույց՝ իրազեկելու միջազգային հանրությանը:

Միացե՛ք:


Յուրաքանչյուր մասնակցի ներկայությունը ցույց է տալիս մեր միասնականությունը և վճռականությունը:

Խրախուսվում է ակցիային մասնակցությունը

  • Հայերեն և անգլերեն պաստառներով՝ , #FreeArmenianHostages#SaveRubenVardanyan հեշթեգերով

  • Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների նկարներով

ԿԽՄԿ-ն ունի բացառիկ մանդատ և պարտավորություն՝ պաշտպանելու բանտարկյալներին, հատկապես էթնիկ հատկանիշով հետապնդվող և քաղաքական պատճառներով դատվողներին:

Հանդիպում ենք՝ մարտի 3–ին՝ ժամը 13:00-ին, Նաիրի Զարյան 73/3 հասցեում»,- ասվում է հաղորդագրությունում։

1/2463
bottom of page