Հազարավոր կանայք աշխարհում մահանում են սրտի հիվանդություններից այն կարծրատիպի պատճառով, որ դա «տղամարդկային հիվանդություն» է. գիտնականներ
Բժիշկների եւ գիտնականնեւի խոսքով՝ հազարավոր կանայք աշխարհում մահանում են սրտի հիվանդություններից այն կարծրատիպի պատճառով, որ դա «տղամարդկային հիվանդություն» է, գրել է The Guardian-ը։
Սիրտ-անոթային հիվանդությունները «թիվ մեկ մարդասպանն» են կանանց շրջանում, բայց, չնայած դրանց բուժման զգալի առաջընթացին, շատերը մահացել են «իզուր տեղը», որովհետեւ նրանց բավականաչափ լավ չեն ախտորոշել, նրանք պատշաճ բուժում չեն ստացել եւ կլինիկական փորձերի չեն ենթարկվել, հայտնել են փորձագետները։
Հայտարարությունը, որը կազմել են առողջապահության 33 առաջատար գործիչներ Բրիտանական սիրտ-անոթային հանրույթից, ուղղված է սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող կանանց պահանջմունքների բավարարմանը, հավասարության ապահովմանը բուժօգնություն ստանալու հարցում եւ նրանց առողջության ցուցանիշների բարելավմանը Մեծ Բրիտանիայում եւ ամբողջ աշխարհում։
Դրանում կոչ է արվում սրտաբանական կենտրոններին կանխել «իզուր մահացությունը» մի հիվանդությունից, որն, ըստ էության, կարելի է կանխել։