Հայաստանի և Ռուսաստանի առևտուրն այս տարի զգալիորեն կրճատվել է. Օվերչուկ
- Ani
- 15h
- 1 min read

Հայաստանի և Ռուսաստանի առևտուրն այս տարի զգալիորեն կրճատվել է, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Հնարավոր է, որ մինչև տարեվերջ ապրանքաշրջանառությունը կրճատվի երկու անգամ ՝ նախորդ տարվա համեմատ: Եթե անցյալ տարի այդ թիվը կազմել է 12,4 մլրդ դոլար, ապա այս տարի կլինի 6-ի շրջանում, հնարավոր է ՝ մի փոքր ավելի։
Առաջին կիսամյակում երկրների միջև առևտրի ծավալը կազմել Է 3,4 մլրդ դոլարից մի փոքր ավելի, ինչը 2024 թվականի նույն ժամանակահատվածի կեսն է»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։