top of page

Իսրայելի բանակը իրանցիներին տարհանելու աննախադեպ նախազգուշացմամբ է հանդես եկել

  • Jun 15, 2025
  • 1 min read

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հանդես է եկել Իրանի քաղաքացիական անձանց տարհանելու աննախադեպ նախազգուշացմամբ։

«Բոլոր անձինք, որոնք ներկայումս գտնվում են կամ ակնկալվում է, որ կգտնվեն ռազմական զենքի արտադրության ձեռնարկություններում կամ դրանց մոտակայքում, ինչպես նաև օժանդակ հաստատություններում, պետք է անհապաղ լքեն այդ տարածքները և չվերադառնան մինչև հետագա ծանուցում»,- X սոցցանցում արաբերենով գրել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Ավիխայ Ադրային։

«Այդ օբյեկտների մոտակայքում գտնվելը վտանգում է ձեր կյանքը»,- հավելել է նա։

1/2590
bottom of page