top of page

Թուրքիայում կողոպտում են զբոսաշրջիկներին․ հարյուրավոր տուրիստների բանկային քարտերից մոտ 30 միլիոն դոլար է անհետացել

  • Writer: Ani
    Ani
  • Jun 7
  • 1 min read

ree

Թուրքիայում հանցավոր խմբավորման գործողություններից առնվազն 268 զբոսաշրջիկ է տուժել։

20 հոգուց բաղկացած հանցավոր խումբը օտար երկրներից զբոսաշրջության նպատակով Թուրքիա ժամանած քաղաքացիների քարտերից ընդհանուր առմամբ 29,2 միլիոն դոլար է գողացել, սակայն ինչպես տուժածները, այնպես էլ վնասը, վերջնական հաշվարկներով, շատ ավելին կարող են լինել։

Թուրքական Ege telegraf պարբերականը հայտնում է, որ հանցավոր խմբավորումը գործել է երկրի տարբեր շրջաններում, ամենից ակտիվ զբոսաշրջիկներին կողոպտել են Ստամբուլում, Անթալիայում, ինչպես նաև ծովափնյա հանգստի այլ գոտիներում։

Հանցագործներն անպատիժ ու անարգել գողություններ են կատարել ամիսներ շարունակ, իսկ ոստիկանությանն ընդամենը օրերս է հաջողվել ձերբակալել նրանց։


1/2456
bottom of page