Փախչել այն իրականությունից, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, իշխող կուսակցությունը չի կարող
- Aug 11
- 1 min read

Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի աջակիցները նրա էջում հրապարակում են արել՝ ընդգծելով՝ Հայաստանի գործող իշխանությունը չի կարող ժխտել երկրում քաղբանտարկյալների առկայության փաստը․
«Արդեն որերորդ օրն է՝ նոր Ազգային ժողովում իշխող մեծամասնությունը ժխտում է ոչ միայն Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, այլ նաև այն փաստը, որ դա ճանաչված է նաև միջազգային մի շարք կառույցների կողմից:
Մասնավորապես, Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ճանաչվել ինչպես եվրոպական իշխող կուսակցության՝ ԵԺԿ-ի կողմից ( նկար 2, 3, 4), այնպես էլ աշխարհի ամենախոշոր քաղաքական ընտանիքներից մեկի՝ Կենտրոնամետ դեմոկրատների միության կողմից (1), առանձին բանաձևերով:
Իհարկե վատ է, որ մնացյալ քաղբանտարկյալների մասին միջազգային կառույցները լռում են, բայց փախչել այն իրականությունից, որ այո՛, Հայաստանում կան քաղբանտարկյալներ, և գոնե Աշոտյանի դեպքով միջազգային ճանաչում ունի այդ փաստը, իշխող կուսակցությունը չի կարող:
Հ.Գ. Ի դեպ, Աշոտյանի դեմ երկրորդ շինծու քրեական գործի առիթով նույնպես Կենտրոնամետ դեմոկրատների միությունը համապատասխան պաշտոնական կարծիք հայտնել է՝ կրկին պնդելով Աշոտյանի քաղբանտարկյալի կարգավիճակը (նկար 5)։
Հ.գ.գ. զարմանալի է իհարկե, որ խորհրդարանական ընդդիմության որևէ ներկայացուցիչ կոնկրետ այս փաստը չհիշեց կամ չհիշատակեց այդ նիստերի ընթացքում»։




















