Երեւանի կենտրոնը փակ է. կիրակի օրով կիլոմետրանոց խցանումներ են մայրաքաղաքում
6 hours ago
1 min read

Երեւանի կենտրոնն այսօր վաղ առավոտից փակ է, ինչի հետեւանքով երթեւեկությունը կաթվածահար վիճակում է։
Լրատվականի թղթակցի հաղորդմամբ, կենտրոնական փողոցների փակ լինելու պատճառով կիլոմետրանոց խցանումներ են նաեւ Մոնթե Մելքոնյան փողոցում, Կիեւյան կամրջի վրա, Բաղրամյան պողոտայում։
Նշենք, որ Երեւանում անցկացվում է միջազգային հեծանվավազքի մրցաշար, ինչի հետեւանքով գործում են երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ։




















