top of page

Մի երկրում, որտեղ «Լիսկան» գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է, կարծեմ Ծառուկյանն էլ գրքի հեղինակ է, բա ի՞նչ եք ուզում․ Փաշինյան

4 hours ago
1 min read

Մի երկրում, որտեղ «Լիսկան» գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է, կարծեմ Ծառուկյանն էլ  գրքի հեղինակ է, բա ի՞նչ եք ուզում։ Կառավարության նիստում ասել է Փաշինյանը։

Նա անընդունելի է համարել ընդդիմության քննադատությունը Հայաստանի կրթության որակի վերաբերյալ։

«Երկրի դպրոցների 90 տոկոսը պետք է կամ կառուցել, կամ վերանորոգել։ Մենք փորձում ենք համակարգ ստեղծել դպրոցների փլատակների վրա։ Ո՞նց կարող էր 30 տարվա անկախության պատմություն ունեցող երկրում 1,000 դպրոց ունենալու անհրաժեշտություն առաջանալ»,- նշել է Փաշինյանը։

Նա հայտարարել է, որ նախկինում ուսուցիչների պատվին կենացներ են խմել, որովհետև նրանք պետք էին ընտրակեղծիքների կազմակերպման համար։ Վարչապետը հավելել է, որ դպրոցների ուսուցիչների ատեստավորման ծրագրի համար հատկացվել է 200 մլրդ դրամ։

«Իսկ ի՞նչ եք ուզում այն երկրից, որտեղ «Լիսկան» գիտությունների դոկտոր-պրոֆեսոր ա։ Կարծեմ Գագիկ Ծառուկյանն էլ ա գրքի հեղինակ։ Էս ի՞նչ աղմուկ-աղաղակ եք արել։ Դուք այս ամենի համար պետք է պատասխան տաք»։

1/2891
bottom of page