Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
- 1 hour ago
- 1 min read

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Վրաստանի նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության (GITA) տեխնոլոգիական պարկ, որտեղ հանդիպել է գործակալության ղեկավար Ավթանդիլ Կասրաձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
Դեսպանին ներկայացվել են գործակալության գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող ծրագրերն ու նորարարական նախաձեռնությունները։
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի համապատասխան կառույցների միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման, մասնագիտական փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։ Ա. Սմբատյանը տեղեկացրել է նոյեմբերի 20-22-ը Երևանում կայանալիք «ԴիջիԹեք 2026» տեխնոլոգիական ցուցահանդեսի մասին և GITA-ի ներկայացուցիչներին հրավիրել մասնակցելու միջոցառմանը։




















