Հայաստանում ՌԴ ներդրումներով ձեռնարկությունների նկատմամբ վերաբերմունքը ռեյդերային զավթում է. Շոյգու

Հայաստանում ՌԴ ներդրումներով ձեռնարկությունների նկատմամբ վերաբերմունքը ռեյդերային զավթում է, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ոչ բարեկամական գիծը և բացահայտ կրկնակի ստանդարտները դրսևորվում են Հայաստանում աշխատող ռուսական բիզնեսի նկատմամբ։ Այն, ինչ կատարվում է ձեռնարկությունների և ողջ ճյուղերի հետ, որոնցում Ռուսաստանը միլիարդավոր ներդրումներ է կատարել, դժվար է այլ կերպ անվանել, քան ռեյդերային զավթում», - ասել է նա Անվտանգության խորհրդի գիտափորձագիտական խորհրդի նախագահության անդամների խորհրդակցության ժամանակ։
«Ընդ որում, փաստարկներն առաջ են քաշվում բացահայտ անհեթեթ՝ օրինակ այն, որ Հայաստանը կորցնում է միջազգային երկաթուղային ցանցերին ինտեգրվելու հնարավորությունները՝ հայկական երկաթուղիների կառավարումը Ռուսաստանի կողմից շարունակվելու դեպքում», - շարունակել է Շոյգուն։




















