top of page

Երիտասարդից սպորտային հնարքի ժամանակ գողացել են ոսկյա շղթան ու խաչը

1 minute ago
1 min read

 Սեպտեմբերի 8-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ 26-ամյա Արման Պ․-ն և հայտնել, որ ժամը 00։30-ի սահմաններում գտնվել է Մաշտոցի պողոտա 25 հասցեում, որտեղ ծանոթացել է երկու երիտասարդի հետ, որոնցից մեկի հետ զրույցի ընթացքում սկսել է կիրառել սպորտային հնարքներ, որի ժամանակ վերջինս, օգտվելով իր անուշադրությունից, պարանոցից գողացել է ոսկյա շղթան և ոսկյա խաչը։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

1/2904
bottom of page