ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը
- 16 hours ago
- 1 min read

Եվրոպական միությունը պատրաստ է նպաստել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, երկու երկրների միջև գործարար կապերի ձևավորմանը, տրանսպորտային ու էներգետիկ հաղորդակցությունների զարգացմանը, Երևանում անցկացվող Հայաստան-Թուրքիա գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
«Մենք հավատում ենք, որ խաղաղությունն ու հարաբերությունների կարգավորումն այս տարածաշրջանում կարող է օգտակար լինել բոլորի համար՝ ապահովելով նոր ներդրումներ, կայունություն և օգուտներ բոլորի համար»,- ասել է նա։
Դեսպանի խոսքով՝ թուրքերի Հայաստան գալը շատ լավ ազդակ է։
Հիշեցնենք՝ Երևանում սեպտեմբերի 3-4-ն անցկացվում է Հայաստանի և Թուրքիայի գործարար համայնքների մասնակցությամբ երկօրյա համաժողով։




















