«Հրապարակ»․ Իջևանի քաղաքապետը գործի է անցել
- 31 minutes ago
- 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 30-ին Իջեւան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ կլինեն: Մեր տեղեկություններով, քաղաքապետի իշխանական թեկնածուն գործող համայնքապետ Արթուր Ճաղարյանն է, իսկ ընդդիմությունը դեռ չի կողմնորոշվել, չնայած Սամվել Կարապետյանի վարկանիշն Իջեւանում բավականին բարձր է, եւ դա նաեւ նրանով է պայմանավորված, որ նրա մայրն Իջեւանի Գանձաքար գյուղից է, իսկ Կարապետյանը տեղի բնակիչների համար շատ բարեգործություններ է արել, եւ նրան մարդիկ սիրում ու վստահում են:
Մեր աղբյուրն ասում է, որ Մամիկոն Ասլանյանի մայրը նույնպես Իջեւանից է, եւ Ասլանյանը եւս Իջեւանում հարգանք է վայելում: Ուստի «Ուժեղ Հայաստանն» ունի բավականին լավ շանսեր:
Դա է պատճառը, որ Արթուր Ճաղարյանը բավականին անհանգիստ է: 5 տարի շարունակ Իջեւանի համար ոչինչ չանելով, նա ՔՊ-ի օրինակով, վերջին ամիսներին գործի է անցել․ շենքերի վերելակներն է փոխում, Իջեւանի կենտրոնում հին լողավազանն է նորոգել, բազմաբնակարան շենքերն է նորոգում, որ բնակչությունից քվե կորզի:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















