Այսօր զորամասում մահացած զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին․ հայտնի են այլ մանրամասներ
- 18 minutes ago
- 1 min read

Սիսիանի զորամասերից մեկում մահացած պայմանագրային զինծառայողը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայկ Մովսիսյանն է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մամուլի տեղեկությունների` Սիսիանի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել, նա ինքնասպանություն է գործել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատեց լուրը, որ 37-ամյա զինծառայող է մահացել ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով։
Մեր տեղեկություններով` զինծառայող Հայկը և նրա կինը՝ Նարինեն, ունեն 2 երեխա, սպասում էին երրորդ զավակին։
Սիսիանցիները նրանց բնութագրում են որպես լավ, հայկական, ավանդական ընտանիք։ Հայկի մասին ասում են, որ նա շատ հավասարակշռված տղա է եղել, միշտ մասնակցել է պատարագների։
Նա վերջերս ծանր կորուստ է ունեցել՝ քաղցկեղից մահացել են նրա հայրն ու մայրը։
Sputnik Արմենիային հայտնեցին, որ Սիսիանում խոսակցություններ կան, որ հնարավոր է` Հայկը շատ պարտքեր է ունեցել, բայց հստակ պատճառը դեռ ոչ ոք չգիտի։
Ինչ վերաբերում է զինծառայողի մահվան պատճառներին, ապա ըստ շրջանառվող խոսակցությունների` նա մահացել է ոչ թե զորամասից դուրս, այլ զորամասի ներսում` իր սենյակում ինքնասպան է եղել։




















