top of page

Վրաստանի Դմանիսի քաղաքից 13 կմ արևմուտք 2․9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

  • 29 minutes ago
  • 1 min read

Օգոստոսի 24-ին` տեղական ժամանակով ժամը 18:04-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։04-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.35⁰ և արևելյան երկայնության 44.05⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 13 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ:



Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:



Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի՝ Բավրա,Սարագյուղ և Սիզավետ գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի՝ Պաղաղբյուր, Ձյունաշող և Մեծավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

1/2859
bottom of page