top of page

Ճամբարակում վրաերթից առաջ զինվորների միջև ծեծկռտուք չի եղել, հակագազերով չեն վազել․ ՊՆ-ն հերքում է

  • 14 hours ago
  • 1 min read

Ճամբարակի դժբախտ պատահարին չի նախորդել զինվորների միջև ծեծկռտուք, նրանք հակագազերով չեն վազել․ հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից և ՀՀ քննչական կոմիտեից։

Նշվում է, որ «Հրապարակ» օրաթերթում դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ տարածվել են իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ: 



Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին, դեռևս չպարզված հանգամանքներում, քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը՝ զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է։



Դեպքից հետո տեղեկություններ տարածվեցին, որ զինվորները պատժված են եղել, վազել են հակագազերով ու չեն նկատել բեռնատարը։

1/2857
bottom of page