Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատապարտված վարորդը մինչ օրս պատիժը չի կրել․ Մարիամ Քանայան
- 3 hours ago
- 1 min read

Իրավապաշտպան Մարիամ Քանայանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սոնա Մնացականյանի մահվան ելքով վրաերթի գործին՝ նշելով, որ վարչապետի ավտոշարասյան վարորդը, որը 2025 թվականի օգոստոսի 18-ին դատապարտվել էր 1…
Իրավապաշտպան Մարիամ Քանայանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սոնա Մնացականյանի մահվան ելքով վրաերթի գործին՝ նշելով, որ վարչապետի ավտոշարասյան վարորդը, որը 2025 թվականի օգոստոսի 18-ին դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման, մինչ օրս պատիժը չի կրել։
Նրա խոսքով՝ տուժող կողմը և մեղադրյալի պաշտպանները բողոքներ են ներկայացրել Վճռաբեկ դատարան, սակայն դեռ պարզ չէ՝ դրանք վարույթ կընդունվեն, թե ոչ։
Քանայանը նաև հայտնել է, որ արդեն երրորդ անգամ որոշում է կայացվել ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին։ Տուժող կողմի ներկայացուցիչը բողոքարկել է այդ որոշումը, սակայն առաջին ատյանի դատարանը բողոքը մերժել է։
«Հիշեցնեմ, որ այս գործի վաղեմության ժամկետը լրանում է 2027 թվականի ապրիլին»,- գրել է Քանայանը։
Նա նշել է, որ պարբերաբար անդրադառնում է գործին՝ արդարադատության և նման դեպքերի անպատժելիությունը բացառելու անհրաժեշտությունը շեշտելու համար։




















