top of page

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն զրկվել է ընտրելու իրավունքից․ Գոհար Մելոյան

9 minutes ago
1 min read

«Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուն զրկվել է ընտրելու իրավունքից։ Այս մասին լրագրողներին ասաց կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

Նրա խոսքով՝ թեկնածուն Արցախից է, բնակվում և հաշվառված է Սպիտակում։ Ընտրություններին մասնակցելու համար նա ոստիկանության անձնագրային բաժանմունքից անհրաժեշտ տեղեկանք էր ստացել, և նրա գրանցման հետ կապված իրավական խնդիր չէր արձանագրվել։

Սակայն քվեարկության օրը պարզվել է, որ նա ընդգրկված չէ ընտրողների ցուցակում։ Անձնագրային բաժանմունքում նրան հայտնել են, որ քաղաքացիություն ստանալու գործընթացն ավարտված է, սակայն քանի դեռ անձնագիրը ֆիզիկապես չի ստացել, ընտրելու իրավունք չունի։

Մելոյանի գնահատմամբ՝ քաղաքացիության կարգավիճակի փոփոխության հետևանքով թեկնածուն զրկվել է իր ընտրական իրավունքն իրացնելու հնարավորությունից։

1/3016
bottom of page