top of page

Ադրբեջանից Հայաստան վառելիքի նոր խմբաքանակ է ուղարկվում

  • 40 minutes ago
  • 1 min read

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքի հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։


Սեպտեմբերի 5-ին Բիլաջարի կայարանից ուղարկվել է դիզելային վառելիքով բեռնված 16 վագոն։ Բեռի ընդհանուր քաշը 977 տոննա է։ Վառելիքը Վրաստանի տարածքով տարանցմամբ կհասնի Հայաստան։


Ադրբեջանից Հայաստան մինչ այժմ ներմուծվել է շուրջ 16 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև շուրջ 5 հազար տոննա «պրեմիում» և «ռեգուլար» տեսակի բենզին։


Բացի այդ, Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ապրանքների հերթական խմբաքանակը։


Մասնավորապես, Հայաստան կտեղափոխվի 5 վագոն՝ 355 տոննա ցորենով, 3 վագոն՝ 180 տոննա պարարտանյութով և 2 վագոն՝ 138 տոննա փայտանյութով։

1/2879
bottom of page