top of page

ԲՏԱ նախարարության անվանումը կփոխվի. կձևավորվի նաև արհեստական բանականության գրասենյակ

Aug 20
1 min read

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում ենք վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դրդապատճառները ակնհայտ են։

«ԱԲ-ն արդեն ամենօրյա ռեժիմով մտնում է մեր իրականություն, և մենք պետք է այդ իրականության հետ առնչվելու ինստիտուտներ ունենանք։

Նախարարությունում կձևավորվի նաև արհեստական բանականության գրասենյակ»,-հավելեց վարչապետը։

1/2967
bottom of page