top of page

Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են

Aug 17
1 min read



Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքներ կատարելու ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով օգոստոսի 17-ին՝ ժամը 13։45-ից դադարեցվել է Արարատի մարզի Ազատաշեն, Գեղանիստ, Գետափնյա, Արբաթ բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:

«Գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո»,- ասվում է հաղորդագրությունում։

1/2967
bottom of page