top of page

Ալեքսանդր Բաբասյանի նոր լուսանկարները սիրելիի հետ ու Լիլիթ Բասյանի անկեղծ արձագանքը

  • 4 hours ago
  • 1 min read

Դերասան Ալեքսանդր Բաբասյանը սիրելիի հետ նոր լուաանկարներ է հրապարակել, որոնք ուղեկցել է անկեղծ գրառմամբ այն մասին, որ նրանց, ում մենք հանդիպում ենք, արդեն կան մեր ենթագիտակցության մեջ։ 

«Մենք միմյանց պատահական չենք ընտրում: Մենք հանդիպում ենք միայն նրանց, ովքեր արդեն մեր ենթագիտակցության մեջ են»,-հրապարակմանը կից գրել է Բաբասյանը։


Կադրերից մեկը հայելային սելֆի է, իսկ մյուսում դերասանն ու ընտրյալը՝ Շողերը, կեցվածք են ընդունել գինիներով լի պահարանների կողքին։

Հրապարակումն արժանացել է զույգի մտերիմների ու հետևորդների կողմից դրական մեկնաբանությունների ու բարեմաթանքների։ Հատկանշական է, որ դերասանի նախկին կինը՝սննդաբան Լիլիթ Բասյանը, ևս ջերմ մեկնաբանություն է թողել լուաանկարների ներքո։

«Իսկ ես նայում ու ժպտում եմ, անկեղծորեն երջանկություն եմ մաղթում։ Նա իմ երեխայի հայրն է, և նա պետք է երջանիկ լինի։ Շնորհավորում եմ՝ ամբողջ սրտով ու հոգով»,-գրել է Լիլթը։

Հավելենք, որ Բասյանն ինքն էլ գտել է իր երջանկությունը և, պարբերաբար, սիրելիի հետ լուսանկարներով է կիվում իր հետևորդների հետ։ 

Նա իր ընտրյալի մասին հետևորդներին պատմեց հուլիս ամսին։ 


«Աստված իմ, ես այնքան անգամներ եմ քեզ հետ խոսել մի մարդու մասին, որին դեռ չէի ճանաչում:

Այսօր, նայելով նրա աչքերի մեջ, ես հասկանում եմ՝ դու լսում էիր իմ յուրաքանչյուր խոսքը:

Դու ինձ ուղղակի սեր չես նվիրել, դու դրա միջոցով բուժել ես իմ սիրտը:

Շնորհակալ եմ, որ ցույց տվեցիր, որ սպասումները երբեք զուր չեն լինում, եթե դրանք հավատ են պարունակում»,-գրել էր Լիլիթը, այնուհետև անգլերենով հավելել. «Getting married soon»:

Նախկին ամուսնինները մեծացնում են իրենց որդուն՝ Ալեքսանդր կրտսերին։ 

1/2843
bottom of page