top of page

103-ամյա պատերազմի վետերանին կհարցաքննեն Հակակոռուպցիոն դատարանում

  • Aug 11
  • 1 min read


Հակակոռուպցիոն դատարանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի գործով կհարցաքննի Հայրենական մեծ պատերազմի 103-ամյա վետերան Ռոզալիա Աբգարյանին։ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Աբգարյանի…

Հակակոռուպցիոն դատարանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի գործով կհարցաքննի Հայրենական մեծ պատերազմի 103-ամյա վետերան Ռոզալիա Աբգարյանին։


ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Աբգարյանի հարցաքննությունը նախատեսված էր այսօրվա դատական նիստին, սակայն վետերանի առողջական խնդիրների պատճառով դատարանը որոշում է կայացրել նրան հարցաքննել տեսակապով՝ հաջորդ նիստի ժամանակ։ 


Ռոզալիա Աբգարյանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է և վետերան, ով 1941-1945 թվականներին ծառայել է որպես կապավոր, մասնակցել մի շարք ռազմական գործողությունների և պատերազմի ընթացքում երկու անգամ վիրավորում ստացել։ Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին մեղադրանք է առաջադրվել նախընտրական փուլում բարեգործության իրականացման արգելքը խախտելու համար։

1/2858
bottom of page