top of page

Ալլա Պուգաչովային վիրահատել են

Aug 5
1 min read

Երգչուհի Ալլա Պուգաչովան ենթարկվել է վիրահատության։ Կատարվել է կոնքազդրային հոդի փոխարինման վիրահատություն, այժմ երգչուհին ապաքինվում է, հայտնել է երաժշտական պրոդյուսեր Սերգեյ Դվորցովը։

Նշենք, որ վերջերս Պուգաչովան Յուրմալայում կայացած Լայմա Վայկուլեի համերգին ձեռնափայտով  էր եկել։ Նա պատմել էր, որ ընկել է ու կոտրել ազդոսկրը։

Վիրահատությունը, ինչպես հայտնել են Ալլա Պուգաչովայի պրոդյուսերները, թեպետ բարդ է եղել, բայց հաջող է անցել, ապաքինման փուլը, ենթադրվում է, երկար կտևի։

1/2967
bottom of page