top of page

Երուսաղեմում ձերբակալել են Յոմ Կիպուրի օրը հայ երեխայի դեմքին պղպեղի սպրեյ փչած տղամարդուն

Sep 28
1 min read

Երուսաղեմի Մամիլա թաղամասում Յոմ Կիպուրի օրը հարձակվել են 9-ամյա հայ քրիստոնյա տղայի վրա. չարագործը կծու սպրեյ է փչել երեխայի աչքերին միայն նրա համար, որ հրեական սրբազան տոնին նա ականջակալներով հեծանիվ է քշելիս եղել։ Ոստիկանությունն արդեն ձերբակալել է կասկածյալին, հայտնում է The Times of Israel-ը։

Իրավապահների տեղեկություններով՝ ձերբակալվածը 22 տարեկան երիտասարդ է Երուսաղեմի մերձակա Գանեյ Մոդիին բնակավայրից, որտեղ հիմնականում ծայրահեղ պահպանողական հրեաներ (հարեդիմ) են ապրում։

Իրավապահները հայտնել են, որ կասկածյալին ձերբակալել են Իսրայելի հյուսիսում, որտեղ նա թաքնվում էր վերջին մի քանի օրերին։

1/2967
bottom of page