top of page

Գեղարքունիքում ձերբակալվել են վարչության պետը և մի շարք դպրոցի տնօրեններ

  • 4 hours ago
  • 1 min read

Ի պատասխան՝ հայտնում ենք, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը, ինչպես նաև նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ: Այս մասին Auroranews-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:



«Նշված վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու համար»,- ասված է հայտարարւոթյան մեջ:

bottom of page