top of page

ՀԷՑ-ի մասին Ստոկհոլմի արբիտրի վճիռը ենթակա է պարտադիր կատարման

  • Writer: Ani
    Ani
  • Aug 15
  • 1 min read

ree

Ստոկհոլմի արտակարգ արբիտրի վճիռները ենթակա են պարտադիր կատարման։ Այս որոշման պարտադիրությունը հաստատել է նաև Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը՝  «Սպուտնիկ Արմենիա»-ի հարցին ի պատասխան։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը  վարչապետի աշխատակազմ մի շարք հարցումներ է ուղարկել Ստոկհոլմյան հրատապ արբիտրաժի որոշումը կատարման հետ կապված։

«Ի պատասխան ՀԿԾՀ-ի՝ արբիտրաժային վճռի պարտադիր կատարման ենթակա լինելու վերաբերյալ վարչապետի աշխատակազմ ուղարկված մի շարք հարցադրումների Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը մանրամասն ներկայացրել է վերաբերելի իրավակարգավորումներն արբիտրաժային վճիռների, այդ թվում՝ Ստոկհոլմի արտակարգ արբիտրի հուլիսի 22-ի վճռի պարտադիրության, դրա կամավոր կատարման և ճանաչման վերաբերյալ»,-ասել են գրասենյակից։

«Սպուտնիկ Արմենիա»-ն փորձել է մեկնաբանություն ստանալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Կառույցից ասել են, որ դեռևս չեն մեկնաբանում, նորություն լինելու դեպքում կտեղեկացնեն։

bottom of page