top of page

Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Նիդերլանդներ

Sep 16, 2025
1 min read

Սեպտեմբերի 17-18-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Նիդերլանդներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։

Հաագայում նախարար Միրզոյանը կմասնակցի Մշտական արբիտրաժային դատարանին Հայաստանի անդամակցությանը նվիրված միջոցառմանը։

Կայանալու է հանդիպում Նիդերլանդների ԱԳ նախարար Դավիդ վան Վելի հետ։ Ծրագրված են նաև այլ հանդիպումներ:

1/2967
bottom of page