top of page

Պատերազմի հնարավորությունը բացառված է. Վահագն Խաչատուրյան

Sep 12, 2025
1 min read

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կարծում է, որ Հարավային Կովկասում պատերազմն անհնար է։ Նա այս մասին հայտարարել է RTVI-ին տված  հարցազրույցում։

Խաչատուրյանի խոսքով՝ Հայաստանն այժմ աշխատում է բոլոր հարևանների հետ նորմալ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։

«Ես նաև վստահ եմ, ինչպես միշտ ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ մենք խաղաղություն կունենանք տարածաշրջանում, Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում։ Նույնը վերաբերում է նաև Թուրքիային», - ասել է ՀՀ նախագահը։

1/2967
bottom of page