Ինչո՞ւ Միքայել Սրբազանը հրաժարվեց դառնալ վարչապետի թեկնածու. մեկնաբանում է փաստաբանը
- Ani

- Jun 30
- 1 min read

Մեր առաջնահերթ խնդիրը Միքայել Սրբազանի շահերի պաշտպանությունն է։ Այս մասին, այսօր՝ հունիսի 30–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանական խմբի անդամ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով անվստահություն հայտնելու գործընթացում Միքայել Սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելուն։
«Հիմա տեսեք, իրեն մեղադրում են, ասում են՝ դուք ռազմական հեղաշրջման, այսինքն իշխանությունը զավթելու կոչերով եք հանդես եկել, Սրբազանը ասում է, ես այդպիսի կոչեր չեմ արել, ինչ էլ ասել է, դա քննադատություն է։ Դրան զուգահեռ պրոցես է գնում, որով ասում են՝ ինքը մեր վարչապետի թեկնածուն է։ Հիմա պատկերացրեք պաշտպանական կողմի տեսակետից, կարծես ուզում են դիտավորել կապակցել, որ հիմնավորեն այս կոչերի տրամաբանական կապը։
Ավելին ասեմ, երբ որ ձեր հետ հարցազրույցի ժամանակ հենց այդ օրը եկեղեցու բակում, երբ որ մեկը հարցրեց դուք այսպիսի բան եք ասել, Սրբազանը նույնիսկ այդտեղ պոռթկաց, ասաց՝ այո ասել եմ, լավ եմ արել, էլի եմ ասում, այդ հատվածը իրենք բերել էին դատարան և փորձում էին ապացուցել, որ ինքը կրկին նույն հանցագործությունը կատարելու է, որպես կալանքի միջնորդության հիմնավորում։ Այսինքն իրենք ամեն ինչ ֆիքսում են, որ մի բառ պոկեն և օգտագործեն Սրբազանի դեմ։
Դրա համար հենց այդտեղ Սրբազանի համաձայնությամբ մեր հինգ պաշտպանների ներկայությամբ այդ տեքստը կազմվեց և այդ տեքստը մենք որոշեցինք հրապարակել, երբ որ կավարտենք ու դուրս կգանք։ Դրա համար, երբ որ ավարտվեց այդ քննչական գործողությունները, ես հենց շենքում հրապարակել եմ այդ հայտարարությունը և դուրս եմ եկել, սկսել եմ լրագրողների հետ խոսել»,– ընդգծեց Արա Զոհրաբյանը։




















