Թրամփի պատերազմը տրանսգենդերների դեմ. Դատարանը չեղյալ է հայտարարել վիճահարույց որոշումը
- Ani

- Jun 18
- 1 min read

Մասաչուսեթսի դաշնային դատավոր Ջուլիա Կոբիկը արգելափակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի կիրառումը, որը պահանջում է ամերիկացիներից նոր անձնագրերում նշել միայն ծննդյան ժամանակ իրենց տրված իգական կամ արական սեռը, հաղորդում է CBS News-ը։
Կոբիկը որոշել է, որ յուրաքանչյուր ոք, ով պետք է երկարաձգի կամ փոխարինի իր անձնագիրը, կարող է դիմել նոր փաստաթղթի համար, որը թույլ կտա նրանց փոխել իրենց անունը կամ սեռը։
Դատավորի որոշման համաձայն՝ ամերիկացիներն իրավունք ունեն ընտրելու այն սեռը, որին իրենք իրենց նույնականացնում են։ Դիմողները կարող են նաև դիմումը լրացնելիս ձևաթղթում նշել «X»։
Նոր որոշումը լրացրել է Կոբիկի կողմից 2025 թվականի ապրիլից կայացրած նախկին որոշումը, որը վերաբերում էր միայն վեց հայցվորի։ «Ընդհանուր առմամբ, հրամանագրի ձևակերպումը բացահայտորեն հերքում է մարդկանց մի ամբողջ խմբի՝ ամերիկացի տրանսգենդեր անձանց ինքնությունը, որոնք միշտ գոյություն են ունեցել և վաղուց ճանաչվել են, այդ թվում՝ իրավունքի և բժշկության ոլորտում», - գրել է Կոբիկը իր ապրիլյան որոշման մեջ։




















