ՆԻԿՈԼ ՇԵՐԶԻՆԳԵՐԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ՎԻԳԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԵՂԲՈՐՈՐԴՈՒ ՀԱՐՍԱՆԻՔԻՆ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
- May 25, 2025
- 1 min read
Հանրահայտ երգչուհի Նիկոլ Շերզինգերը ելույթ է ունեցել Երեւանում՝ Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանիքին, որը տեղի է ունենում Մարզահամերգային համալիրում: Տեսանյութով իր ինստագրամյան էջի «սթորի» բաժնում կիսվել է «Ամարաս» պարային համույթի ղեկավար Վիկա Մարտիրոսյանը:
Երեկ «Վիվարոյի» սեփականատեր Վիգեն Բադալյանի եղբոր՝ Վահե Բադալյանի որդու՝ Ռոման Բադալյանի հարսանիքն էր։ Շքեղ արարողությունը, որի հանդիսավարներն են Գարիկ Մարտիրոսյանն ու Նազենի Հովհաննիսյանը, տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։




















