top of page

Նիկոլ Փաշինյանին հաղթած համայնքի ղեկավարն առաջադրվել է ՀՀ վարչապետի թեկնածու․ Ղազարյան

Jun 7, 2025
1 min read

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ է ներկայացվել ու  վարչապետի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանը։

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն այս առնչությամբ գրել է․

«Հաղթանակը մոտեցել է Երևանին․

Երևանի մերձակա ամենամեծ քաղաքներից մեկում` Աբովյանում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է, Փարաքար խոշորացված համայնքում` պարտվել է, Մասիս խոշորացված համայնքում ոչ միայն ջախջախվել է, այլև Նիկոլ Փաշինյանին հաղթած համայնքի ղեկավարն առաջադրվել է ՀՀ վարչապետի թեկնածու։ Երևանը շրջապատված է հաղթանակով։ Հաղթանակը գտնվում է Երևանի մատույցներում։ Մեզ մնում է քաղաքական հաղթական մի արար թշնամական փոքրիկ խմբի դեմ, և հայրենիքը կազատագրվի հրոսակներից ու ադրբեջանա-թուրքական զավթիչներից»։


1/2967
bottom of page