ՉԼ․ «Ինտերի» ֆուտբոլիստները կլինեն սեւ թեւկապով
- Ani
- May 31
- 1 min read

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան սգո սեւ թեւկապով՝ ի հիշատակ «Ինտերի» նախկին սեփականատեր եւ նախագահ Էռնեստո Պելեգրինիի, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Պելեգրինին մահացել է մայիսի 31-ին 84 տարեկանում։
Պելեգրինին «Ինտերը» ձեռք էր բերել 1984 թվականին եւ գլխավորել էր 11 տարի։ Այդ ընթացքում թիմը դարձել է Իտալիայի չեմպիոն, ՈԵՖԱ-ի կրկնակի գավաթակիր։
Չեմպիոնների լիգայի ՊՍԺ - «Ինտեր» եզրափակիչը տեղի կունենա մայիսի 31-ին Մյունխենում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։