top of page

Այսօր դերասաններ Վաչե Երիցյանի եւ Սրբուհի Բալայանի հարսանիքն է

  • Writer: Ani
    Ani
  • 2 days ago
  • 1 min read

Այսօր դերասաններ Վաչե Երիցյանի եւ Սրբուհի Բալայանի հարսանիքն է: Զույգի համար կարեւորագույն օրվա կադրերից մի քանիսը հայտնվել են նրանց ինստագրամյան էջերում:


Երեկ նրանք համատեղ տեսանյութ էին տեղադրել՝ տեղեկացնելով՝ «Վաղը կարեւորագույն օր է… Երջանիկ լինելու մասին օր»:


Հարսանիքի համար Վաչեն եւ Սրբուհին ընտրել են դասական կերպարներ, թեեւ դերասանն ավանդական սպիտակ վերնաշապիկի փոխարեն՝ սեւ կոստյումի ներքո կրում է սեւ շապիկ:


Հարսնացուն նուրբ սպիտակ զգեստով է՝ մինիմալիստական լուծումներով վերնամասով եւ կլոր շրջազգեստով: Նրա մուգ մազերը կիսատ են հավաքված, իսկ դիմահարդարումը նուրբ վարդագույն երանգների մեջ է՝ համապատասխանելով նրա տոնական ծաղկեփնջին:

Հավելենք, որ Վաչեի սիրո առաջարկը բավական հետաքրքիր է եղել՝ մեկ տարի առաջ, ինքնաթիռում՝ հենց թռիչքի ժամանակ:

1/2135
bottom of page